ՀայաստանՍոցիալական

Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանը կշարունակի մնալ ազատության մեջ

Ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանը կշարունակի մնալ ազատության մեջ։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց և՛ գլխավոր դատախազության, և՛ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքները՝ նրա պայմանական վաղաժամկետ ազատման որոշման դեմ։

Ենոքյանը, ով 1996 թվականին մեղադրվել էր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին շահադիտական դաժանությամբ սպանելու մեջ, ազատ էր արձակվել այս տարվա հուլիսի 23-ին՝ 29 տարի բանտում անցկացնելուց հետո։ Նրան սկզբում դատապարտել էին մահապատժի, որը 2003-ին Հայաստանում վերացվեց, և պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ։

Ենոքյանը բանտարկվել էր 1996 թվականին՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու մեղադրանքով։ Ըստ դատավճռի՝ նա և Արամ Հարությունյանը նախապես պայմանավորվել էին սպանության մասին, որն իրականացվել էր շահադիտական նպատակներով։ Դիակի տեղը հայտնած մեղադրյալները դրա դիմաց պահանջել էին նաև 20,000 դոլար՝ զոհվածի ծնողներից։

Մհեր Ենոքյանը սկզբում դատապարտվել էր մահապատժի, սակայն 2003-ին՝ երբ Հայաստանը վերացրեց մահապատիժը, նրա պատիժը փոխվեց ցմահ ազատազրկման։ Նա այդ ընթացքում մշտապես պնդել է՝ մեղավոր չէ, և տարիներ շարունակ պայքարել է արդարացման կամ ազատ արձակման համար։ 2022 թվականից պատիժը կրում էր բաց ռեժիմով։ Թեև դատարանը որոշել է ազատել նրան՝ որպես վերասոցիալականացված դատապարտյալի, հասարակության մեջ այս որոշումը միանշանակ չի ընկալվում։

Ենոքյանի պաշտպանները հակադարձում են՝ նա տարիներ շարունակ անբասիր վարք է դրսևորել, ստեղծագործել է բանտում, ունի բարձրագույն կրթություն և մնում է հավատարիմ իր խոսքին՝ «ես անմեղ եմ»։ Այս պահին գործը նորից մտել է դատարան, և վճիռը կարող է փոխվել։ 2018 թվականին 22 տարի բանտում գտնված Մհեր Ենոքյանը պաշտպանել է «Օրինական ուժի մեջ մտած դատավճիռների վերանայում. տեսական ու պրակտիկ խնդիրներ» թեմայով դիպլոմային աշխատանքը՝ ավարտելով Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժինը։ Սա առաջին դեպքն է ոչ միայն Հայաստանում, այլև հետխորհրդային երկրներում, երբ ցմահ դատապարտյալն իրավաբան է դարձել։