ՀայաստանՍոցիալական

Վերաքննիչ դատարանը ապօրինի է ճանաչել Կարապետյանների բնակարաններում իրականացված խուզարկությունները

Վերաքննիչ քրեական դատարանը պաշտոնապես հաստատել է, որ Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում կատարված խուզարկությունները եղել են օրենքի խախտմամբ։

Փաստաբան Արմեն Ֆերոյանը հայտնել է, որ օգոստոսի 8-ին դատարանը բեկանել է առաջին ատյանի դատավորներ Դավիթ Արղամանյանի և Մասիս Մելքոնյանի որոշումները, որոնց հիման վրա թույլատրվել էր խուզարկել Կարապետյանների բնակարանները։

Վերաքննիչ դատարանի դատավորներ Վազգեն Ռշտունին և Արմեն Բեկթաշյանը եկել են եզրակացության, որ այդ որոշումներով խախտվել են քաղաքացիների իրավունքները, իսկ խուզարկությունները՝ իրականացվել առանց բավարար իրավական հիմքի։

Այս որոշումը փաստում է, որ Կարապետյանների անձնական տարածքը խախտվել է անօրինական կերպով, ինչը կարևոր նախադեպ կարող է դառնալ նմանատիպ այլ գործերի համար։

Սեդա Մարտոյան