ՀայաստանՍոցիալական

Վերաքննիչ դատարանը Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ է համարել

Վերաքննիչ դատարանը Սամվել Կարապետյանի 2025 թվականի հունիսի 18-ի ձերբակալումը ոչ իրավաչափ է համարել։

Այս եզրակացությունը հանդիսանում է հերթական կարևոր իրավական գնահատականը նրա գործով ընթացող քրգործի պարագայում, որտեղ արդեն առկա են լուրջ փաստեր անօրինականությունների և իրավախախտումների մասին։

Փաստաբան Լիաննա Գասպարյանի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ վերաքննիչ դատարանը հաստատել է, որ Սամվել Կարապետյանը ապօրինաբար, շուրջ 9 ժամ և ավել, ազատությունից զրկված է եղել։ Այսինքն՝ ձերբակալման հիմքերը և ընթացակարգերը խախտված են եղել։

Այս վճիռը կարևոր դեր է կատարում գործի համատեքստում, քանի որ նախորդ առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Արտակ Կարապետյանի նախագահությամբ, չէր անդրադարձել ձերբակալման օրինականությանը։ Վերաքննիչ դատարանի այս որոշումը վկայում է, որ նախնական դատական փուլում եղել են խորը իրավական բացթողումներ և ապօրինություններ, որոնք կարող են ազդել նաև գործի ամբողջ ընթացքի արդարացիության վրա։

Հիշեցնենք, որ դատական քննության ընթացքում պարզվել է, որ Սամվել Կարապետյանի տանը իրականացված ստուգումները նույնպես ճանաչվել են անօրինական։ Այսինքն՝ ստուգումների իրավական հիմքերը չեն համապատասխանում օրենսդրական պահանջներին։

Սեդա Մարտոյան