ՀայաստանՍոցիալական

Մեկ տարվա ընթացքում երկու անգամ առանց վարորդական իրավունք ավտոմեքենա վարելը կբերի քրեական պատասխանատվության

Օգոստոսի 2-ից Հայաստանում ուժի մեջ է մտել նոր օրենք, որը ուղղված են ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը և պատահարների թվի նվազեցմանը։ Ներքին գործերի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնք խստացնում են պատասխանատվությունը առանց վարորդական իրավունք տրանսպորտային միջոց վարողների համար։

Վարչական իրավախախտումների օրենսգրքում կատարված փոփոխության համաձայն՝ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելը  ենթակա է խստացված վարչական պատժի։ Նախկին 25,000 ՀՀ դրամ տուգանքը դառնում է 50,000 ՀՀ դրամ։

Փոփոխության կարևոր մաս է նաև այն, որ նույն խախտումը՝ մեկ տարվա ընթացքում կրկնվելու դեպքում, արդեն կբերի քրեական պատասխանատվության։ Այսինքն՝ վարորդին սպառնում են առավել լուրջ հետևանքներ, որոնք կարող են ընդգրկել ազատազրկում կամ այլ սահմանված պատժամիջոցներ։

Սեդա Մարտոյան