ՀայաստանՍոցիալական

Ներկայացվել է հանրային տրանսպորտից օգտվողների արտոնությունների փաթեթը

Նոյեմբերի 19-ին ավագանու հերթական նիստում կներկայացվի հանրային տրանսպորտից օգտվողների համար արտոնությունների փաթեթը։ Այն հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների համատեղ նիստում։

Ըստ առաջարկված փաթեթի՝ մինչև 7 տարեկան երեխաները, ծնողազուրկ դպրոցականներն ու ուսանողները, հաշմանդամության առաջին կամ երկրորդ կարգ ունեցողները, հերոսները, 4 և ավելի երեխաներ ունեցողներն ու պետական խնամքի տակ գտնվողները հանրային տրանսպորտից կօգտվեն անվճար։ Մյուս դեպքերում գործելու է որոշակի զեղչային փաթեթ։ Դպրոցականները ստանալու են 20 % զեղչ (քարտային տարբերակով ամսական ձեռք բերելու դեպքում՝ 7040 դրամ), թոշակառուները՝ 30 % (6160 դրամ), ուսանողները՝ 15 % (7480 դրամ), նպաստառուները՝ 20 % (7040 դրամ)։

Միասնական տոմսային համակարգը ներդրվելու է 2025 թվականի հունվարի 1-ից։