ՀայաստանՍոցիալական

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը պատրաստվում է բացել նոր չվերթներ դեպի Եվրոպա

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանը շուտով կսկսի նոր միջազգային չվերթներ դեպի Եվրոպա։

 Այս մասին լրագրողներին հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում։

Նախարարը նշեց, որ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել մի ավիաընկերության հետ, և պետական սուբսիդավորման ծրագրի շրջանակում առաջիկայում կմեկնարկեն չվերթներ նոր ուղղությամբ։

Այս նախաձեռնությունը նպատակ ունի ոչ միայն ուղևորների համար հարմար չվերթներ իրականացնել, այլև ապահովել հավելյալ տնտեսական հոսք։

Սեդա Մարտոյան