ՀայաստանՍոցիալական

Ինչպես են փոխվել սննդամթերքի գները. ո՞ր ապրանքներն են թանկացել, որո՞նք՝ էժանացել

2025 թվականի հունիսին Հայաստանում որոշ ապրանքների գներ աճել են, իսկ որոշ ապրանքներ էլ՝ նվազել։ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 6.2%-ով։ Միայն այս ամսվա ընթացքում գները նվազել են 3.5%-ով։

Տարեկան կտրվածքով ամենամեծ գնաճը գրանցվել է ձկան և ծովամթերքի շուկայում։ Այս ապրանքախմբում գնաճը կազմել է 20%, իսկ իշխանի գինը աճել է 21.8%-ով։ Միևնույն ժամանակ, նույն ապրանքների գները մայիսի համեմատ նվազել են 0.2%-ով։ Օրինակ, իշխան ձկան կգ-ն արժե 3․280 դրամ։

Թանկացումների շարքում են նաև ձեթը։ Այն թանկացել է 17.5%-ով։ Արևածաղկի «Золотая Семечка» 1լ ձեթը արժե 890 դրամ։ Կարագը թանկացել է 14%-ով, մարգարինը՝ 1.1%-ով։ Սուրճը թանկացել է 14.3%-ով, իսկ կակաոն՝ 20.4%-ով։ Շոկոլադի գինը տարում աճել է 14.8%-ով, իսկ հրուշակեղենը՝ 0.8%-ով։ Ալկոհոլային խմիչքները թանկացել են 4.5%-ով, օղին՝ 5.4%-ով, գինին՝ 2.1%-ով, գարեջուրը՝ 1.4%-ով։ Ծխախոտային արտադրանքի գների աճը կազմել է 7.4%։

Մսամթերքի շուկայում նույնպես գրանցվել է գնաճ։ Խոզի միսը թանկացել է 4.5%-ով (SAS-ում 1 կգ-ն արժե 3890 դրամ), տավարի միսը՝ 3.9%-ով (1 կգ-ն՝ 3750 դրամ)։ Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում ընդհանուր գների նվազում է արձանագրվել։ Տարեկան կտրվածքով այս ապրանքների գները նվազել են 2.1%-ով։ Ձվի գինը նվազել է 6.2%-ով (SAS-ում «Թաարմ» ընկերության 10 հատ ձուն արժե 1060 դրամ), թարմ կաթինը՝ 0.8%-ով («Մարիաննա» ընկերության 950մլ-անոց կաթն արժե 540 դրամ): Ի տատրբերություն դրանց՝ պանիրը թանկացել է 1.6%-ով (SAS-ում լոռի պանիրն արժե 4330 դրամ)։

Ընդհանուր առմամբ, 2025 թվականի հունիսին, 2024 թվականի հունիսի համեմատ, Հայաստանում գնաճը կազմել է 3.9%, իսկ մայիսի համեմատ՝ արձանագրվել է 1.3%-ով գնանկում։