ՀայաստանՍոցիալական

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը կվերազինվի հակահրդեհային, օդափոխության և էլեկտրական ժամանակակից համակարգերով

1,34 մլրդ դրամ կտրամադրվի «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ընկերությանը՝ հակահրդեհային և էլեկտրական համակարգերի արդիականացման համար։ Նոր ֆինանսական միջոցների հատկացումը թույլ է տալու վերազինել համակարգերը և նպաստել տարածքի բազմաֆունկցիոնալ օգտագործմանը և եկամտաբերությանը:

Համալիրը վերջին անգամ լայնածավալ կապիտալ վերանորոգվել է մոտ 40 տարի առաջ։ Ծրագիրը նախատեսված է իրականացնել տարածաշրջանում մրցունակությունը պահպանելու և միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու համար։