ՀայաստանՍոցիալական

Հայաստանում խաղային ոլորտը կսկսի աշխատել նոր կարգով

Հայաստանում կհայտարարվի մրցույթ՝ խաղային ոլորտի օպերատոր ընտրելու համար։

Օպերատորը կլինի կազմակերպություն, որը կվերահսկի խաղային սարքավորումները, հարթակները և սերվերները։

Նա կվերահսկի նաև խաղացողների շահումները, կազմակերպիչների ֆինանսական հոսքերը և սարքավորումների տեխնիկական վիճակը։

Մրցույթը կանցկացվի բաց ձևով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։

Հայտերի ներկայացման համար սահմանված են նվազագույն ժամկետներ։ Մրցույթին կարող են մասնակցել նաև մի քանի ընկերություն միասին։

Օպերատորը պետք է տրամադրի խաղային արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատներ կամ հաստատի միջազգային լաբորատորիաների կողմից տրված հավաստագրերը։

Նա պետք է ստեղծի մոնիտորինգային կենտրոն և ապահովի դրա անխափան աշխատանքը։

Նոր կարգավորումները նպատակ ունեն ստեղծել թափանցիկ, արդար և արդյունավետ համակարգ։ Դրանք կբացառեն խտրական մոտեցումները և կուժեղացնեն պետական վերահսկողությունը։

Սեդա Մարտոյան