ՀայաստանՍոցիալական

Երևանում շարունակվում են խցանումները, հասարակական տրանսպորտը չի բավարարում քաղաքացիներին

Սեպտեմբերի 1-ից՝ դասերն վերսկսելուց հետո Երևանը տրանսպորտային կոլապսի մեջ է հայտնվել։ Երևանում խցանումները դարձել են հաճախակի։ Պատճառներից մեկը ավտոբուսային գծերի ավելացումներն են, մյուսը՝ կայանատեղիները, հաջորդը՝ աշխատանքային ժամերը, դեպի քաղաք հոսքերն ու ավտոմեքենաների քանակը։ Երևանում հատկապես վերջին տարիներին շատ է առաջանում տրանսպորտային կոլապս։ Օրինակ, երբ քաղաքում հորդառատ անձրև է։

Երևան քաղաքում սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում 7 բալանոց խցանում է։ Yandex Maps-ի տվյալները ցույց են տալիս, որ Սայաթ-Նովա, Աբովյան, Հերացի, Ամիրյան, Սարալանջ, Գարեգին Նժդեհ, Կիևյան, Իսակով, Տերյան փողոցները կաթվածահար վիճակում են։ Օրինակ, սեպտեմբերի 1-ի առավոտյան 09։00-ից մինչև 09։30 սահմաններում Թբիլիսյանից մինչև Աբովյան փողոց խցանում էր (խցանման երկարությունը մոտ 5 կմ է)։

Երևանում առավոտյան դասերի ավելի վաղ սկսելու մասին մենք արդեն անդրադարձել ենք։ Թե՛ ծնողները, թե՛ աշակերտները, թե՛ ուսանողները փոփոխություն չեն զգում այս որոշումից։ Պետք է փաստել, որ քաղաքային իշխանությունների որոշումը ավելի վատ հետևանք ունեցավ, այն է՝ խցանումները քաղաքում ավելի շուտ են սկսում։ Մետրոպոլիտենում ևս խնդիրներ են առաջանում։ Դեռևս կան վալիդատորների անսարքություններ։ Հաճախ մարդիկ, տեղյակ չլինելով, որ մեկ բանկային քարտով վճարելուց 20 րոպե հետո կարող են վճարում կատարել։ Հաճախ են լինում մետրոներում դեպքեր, երբ ծնողը երեխայի հետ ցանկանում է բանկային քարտով վճարել իրենց համար, բայց սպասում են 20 րոպե։

Հասարակական տրանսպորտի բարելավումը օրակարգային պիտի լինի։ Երբ մարդիկ վստահ լինեն, որ արագ ու հարմար կգնան հասարակական տրանսպորտով, մեքենաների թիվը կկրճատվի, դրան զուգահեռ խցանումները կպակասեն։