ՊատահարՍփյուռք

Պոլսի քրիստոնեական սրբավայրերից մեկում անկարգություն է տեղի ունեցել

Պոլսի քրիստոնեական սրբավայրերից մեկում՝ Այա Լեֆթեր հուն ուղղափառ գերեզմանատան մեջ անկարգություն է տեղի ունեցել։ Չորս անձինք մուտք են գործել տարածք և գերեզմանատան մեջ փոս փորել՝ գանձեր գտնելու նպատակով։ Ոստիկանությունը շրջակայքում տեղադրված տեսախցիկների միջոցով բացահայտել է նրանց ինքնությունը։

Բերման ենթարկված անձանց տների խուզարկության ժամանակ հայտնաբերվել են պայթուցիկ սարքեր, մետաղ որոնող գործիքներ։

Նրանք խոստովանել են իրենց արարքը և նշել, որ լսել են այդ տարածքում պահվող գանձերի մասին, սակայն այդպես էլ ոչինչ չեն գտել։