Ծաղկաձորում անցկացվել է «ՀՀ Վարչապետի գավաթ» լողի մրցաշարի եզրափակիչը
Ծաղկաձորում ավարտին է մոտենում դպրոցականների լողի մրցաշարը, որին ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մրցաշարին մասնակցել են 1600 երեխա, որից եզրափակիչ են անցել 128 դպրոցական՝ 16 թիմից: ԿԳՄՍ նախարար Ժաննա Ադրեասյանը նշել է, որ մասնակցել են 3–6 և 7–12-րդ դասարանի աշակերտներ, թիմում 4 տղա և 4 աղջիկ են։ Փոքրերը լողացել են 50 մետր, իսկ մեծերը՝ 100 մետր մրցալողով։
Երեկ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ հանդիպել է «ՀՀ Վարչապետի գավաթ» լողի մրցաշարի եզրափակիչ փուլ հասած երեխաների հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է երեխաներին և նշել, որ կարևոր է առողջ ապրելակերպով զբաղվելը և տարածելը Հայաստանում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սպորտի ու առողջ կյանքի ծրագրերը, երեխաները կիսվել են տպավորություններով, ներկայացրել մարզման պայմանները և հանդես եկել ստեղծագործական կատարումներով։
Եզրափակիչը տեղի է ունեցել Ծաղկաձորի մարզահամալիրի լողավազանում, կազմակերպիչներն են ԿԳՄՍՆ հանձնաժողովը և «Լողի հայկական դաշնություն» հասարակական կազմակերպությունը։
