ՀայաստանՍպորտ

Հենրիխ Մխիթարյանը պարգևատրվել է իտալական Gentleman Award մրցանակաբաշխությունում

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պարգևատրվել է իտալական Gentleman Award մրցանակաբաշխության 30-ամյակի ընթացքում։ Մրցանակաբաշխության հոբելյանական թողարկումը, որը նվիրված էր Fair Play սկզբունքին, կայացել է հեղինակավոր Scuola Militare Teuliè-ում։

«Ինտերը» երեկոյի ընթացքում գլխավոր հերոսն էր և արժանացավ մի քանի մրցանակի։ Մրցանակաբաշխության ժամանակ պարգևատրվեցին նաև ակումբի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան, փոխնախագահ Խավիեր Զանետին, ինչպես նաև ֆուտբոլիստներ Լաուտարո Մարտինեսը, Կառլոս Աուգուստոն և Նիկոլո Բարելան։

Մխիթարյանը իր հերթին նշել է, որ երջանիկ և հպարտ է մրցանակի համար, շնորհակալություն է հայտնել այն մարդկանց, ովքեր քվեարկել են իր օգտին, և ընդգծել, որ մրցանակը արտացոլում է իր բնավորությունը և պահվածքը, այն ամենը, ինչ անում է առանց որևէ հատուկ նպատակ հետապնդելու։

Սեդա Մարտոյան