
Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մանուել Պետրոսյանը երկրորդ տեղն են կիսում Եվրոպայի անհատական առաջնությունում
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։ 6 տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մանուել Պետրոսյանը 5-ական միավոր ունեն ու կիսում են 2-9-րդ հորիզոնականը։
Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Արամ Հակոբյանը վաստակել են 4.5 միավոր։
3.5 միավոր ունեն Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Դավիթ Գրիոգրյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը, Էրիկ Գասպարյանն ու Վաչե Հովակիմյանը։
Բենիկ Աղասարովը վաստակել է 3 միավոր։ 2.5 միավոր ունեն Հայկ Երիցյանն ու Համլետ Անտոնյանը։
2-ական միավոր ունեն Գագիկ Խաչատրյանն ու Վահան Նալբանդյանը։
Հայաստանի հավաքականի առաջին համար Հայկ Մարտիրոսյանը վաստակել է ընդամենը 1.5 միավոր։