
Սպարտակ Միքայելյանը դարձել է խառը մենամարտերի (MMA) աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
Նոյեմբերի 5-10-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացված IMMAF խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սպարտակ Միքայելյանը նվաճել է ոսկե մեդալ։ Նա Հայաստանի պատմության մեջ առաջին մարզիկն է, ով խառը մենամարտերի երիտասարդների աշխարհի առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը։
Նա 74,8 կգ քաշայինների կարգում առավելության է հասել բոլոր 4 մարտերում։ Եվս մեկ մենամարտում հաղթանակ է շնորվել Միքայելյանին, քանի որ մրցակիցը հրաժարվել է ռինգ դուր գալ։
Ուզբեկստանում առաջին անգամ անցկացվող մրցումներին մասնակցում են 67 երկրների շուրջ 550 մարզիկներ՝ 40 տարբեր քաշային կարգերում։ Թիմային պայքարում Ուզբեկստանի թիմը առաջատարն է։