
Ռոբերտ Հովհաննիսյանը նախավերջին տուրից առաջ 1 միավորով է զիջում առաջատարին
Հայ շախմատիստները Չեռնոգորիայի Պետրվոց քաղաքում շարունակում են պայքարը Եվրոպայի 2024 թվականի անհատական առաջնությունում։
Նախավերջին տուրից առաջ Ռոբերտ Հովհաննիսյանը 7 միավորով կիսում է 2-ից 7-րդ հորիզոնականները և 1 միավոր է հետ մնում առաջատար Ալեքսանդր Ինջիչից։
Մեր մյուս գրոսամայստեր Արամ Հակոբյանը վաստակել է 6․5 միավոր, Մանուել Պետրոսյանը, Էրիկ Գասպարյանը, Էմին Օհանյանը՝ 6 միավոր, Մամիկոն Ղարիբյանը, Շանթ Սարգսյանն ու Գաբրիել Սարգսյանը՝ 5․5։
Նախավերջին տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով կմրցի Իսպանիան ներկայացնող Մաքսիմ Չիգաևի դեմ։ Հաղթանակի դեպքում մեծ է հավանակությունը, որ հայ գրոսմայստերը լավագույն եռյակում հայտնվի։