
Հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի հավանական մրցակիցները Ազգերի լիգայի անցումային խաղերում
Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի C դիվիզիոնի D խմբում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը՝ վաստակելով 7 միավոր։ Հայտնի են այն հավաքականները, որոնց դեմ մեր ընտրանին անցումային հանդիպումներ կարող է անցկացնել։
Ազգերի լիգայի C դիվիզիոնում 2-րդ հորիզոնականն են զբաղեցրել նաև Բուլղարիայի, Կոսովոյի և Սլովակիայի հավաքականները։ Ազգերի լիգայի B դիվիզիոնում 3-րդ հորիզոնականն են զբաղեցրել Իսլանդիայի, Ալբանիայի, Սլովենիայի և Իռլանդիայի հավաքականները։
Անցումային խաղերի վիճակահանությունը նոյեմբերի 22-ին է, իսկ հանդիպումները՝ 2025 թվականի մարտին։