
Հենրիխ Մխիթարյանը հավակնում է իտալական Ա Սերիայի տարվա լավագույն կիսապաշտպանի կոչմանը
Հենրիխ Մխիթարյանը հավակնում է իտալական Ա Սերիայի տարվա լավագույն կիսապաշտպանի կոչմանը։ Սրա մասին հայտնում է Football Italia-ն։
Տարվա լավագույն կիսապաշտպանի համար կպայքարեն Տեն Կուպմեյները («Ատալանտա»/Յուվենտուս), Նիկոլո Բարելան («Ինտեր»), Հական Չալհանօղլուն («Ինտեր»), Ադրիեն Ռաբյոն («Յուվենտուս»/«Մարսել»), Պաուլո Դիբալան («Ռոմա») և Հենրիխ Մխիթարյանը («Ինտեր»)։
Հենրիխ Մխիթարյանը 2024 թվականին 32 հանդիպման է մասնակցել։ Հայ ֆուտբոլիստը այդ խաղերում խփել է 1 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։
Այս անվանակարգերում հաղթողներից կընտրվի Ա Սերիայի տարվա լավագույն ֆուտբոլիստը։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին։