ՀայաստանՍպորտ

«Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստները աշխատավարձ չստանալու պատճառով բողոքի ակցիա են անում

Նոյեմբերի 21-ին Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրում սպասվող «Փյունիկ» — «Վեստ Արմենիա» հանդիպումը չեղարկվել է։ Պատճառն այն է, որ «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստները 3 ամիս է՝ աշխատավարձ չեն ստանում։ Նրանք չեն ներկայանալու խաղին։

Ֆուտբոլիստները նշում են, որ իրենք գրեթե 3 ամիս մնացել են առանց աշխատավարձի։ Շատերը Հայաստանում բնակարան են վարձել, չեն կարողանում վարձակալության գումարը տալ։ Անգամ նշում են, որ եղել են օրեր՝ անգամ հաց չեն կերել։

Ակումբից նշել էին, որ աշխատավարձի ուշացումներ եղել են՝ նորմայի սահմաններում, սակայն ֆուտբոլիստները պնդում են հակառակը։