ՀայաստանՍպորտ

Տիգրան Բարսեղյանը գրավել է «Միլանի» դարպասը

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի հինգերորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականի և «Սլովանի» ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ է դարձել իտալական «Միլանի» դեմ խաղում։

Հանդիպման 24-րդ րոպեին Բարսեղյանը սեփական կիսադաշտից զարգացրել է թիմի հակագրոհն ու մեն-մենակ դուրս գալով մրցակցի դարպասապահի դեմ՝ գրավել է դարպասը։ Հանդիպման առաջին խաղակեսից հետո «Սլովանը» սեփական հարկի տակ 1։1 հաշվով ոչ-ոքի է խաղում իտալական գրանդներից մեկի դեմ։

Տիգրան Բարսեղյանի համար սա երկրորդ գոլն էր ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում։ Կիսապաշտպանի համար այս գոլը 2024/25 մրցաշրջանում 13-րդն էր 24 խաղից հետո։ Նա դարձել է նաև 4 գոլային փոխանցման հեղինակ։