ՀայաստանՍպորտ

Սիմոն Մարտիրոսյանը չի մասնակցի ծանրամարտի աշխարհի առաջնությանը

Դեկտեմբերի 6-ին Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կմեկնարկի ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի հավաքականի ուժեղագույն ծանրորդներից մեկը՝ Սիմոն Մարտիրոսյանը, վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշարը։ Սրա մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանը Բահրեյն կմեկնի 10 ծանրորդով, որից 2-ը՝ կանայք։ ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը՝

դեկտեմբերի 7 — 61 կգ B ենթախումբ Գարիկ Չոլակյան, մեկնարկը` ժամը 16:00-ին,
դեկտեմբերի 8 — 55 կգ A ենթախումբ Ալեքսանդրա Գրիգորյան, մեկնարկը` ժամը 21:00-ին,
դեկտեմբերի 9 — 67 կգ A ենթախումբ Գոռ Սահակյան, մեկնարկը` ժամը` 21:00-ին,
դեկտեմբերի 11 — 89 կգ A ենթախումբ Անդրանիկ Կարապետյան, մեկնարկը` 21:00-ին,
դեկտեմբերի 12 — 96 կգ A ենթախումբ, Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան, մեկնարկը` 18:30-ին,
դեկտեմբերի 13 — 102 կգ, A ենթախումբ, Արա Աղանյան, մեկնարկը` 21:00-ին,
դեկտեմբերի 14 — 109 կգ B ենթախումբ, Պետրոս Պետրոսյան, մեկնարկը` 14:00-ին,
դեկտեմբերի 14 — 109 կգ A ենթախումբ, Գարիկ Կարապետյան, մեկնարկը` 18:30-ին,
դեկտեմբերի 14 — 87 կգ A ենթախումբ, Տաթև Հակոբյան, մեկնարկը` 21:00-ին,
դեկտեմբերի 15 — 109 + A ենթախումբ Վարազդատ Լալայան, մեկնարկը` 18:30-ին:

2023 թվականի աշխարհի առաջնությունում Հայաստանը 2 մեդալ էր նվաճել․ 67 կգ քաշային կարգում Գոռ Սահակյանը նվաճել էր բրոնզե մեդալ, գերծանր քաշային կարգում Վարազդատ Լալայանը՝ արծաթե մեդալ։