ԱշխարհՍպորտ

Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի պայքարում Դոմմարաջու Գուկեշն ու Դին Լիրենը հերթական ոչ-ոքին խաղացին

Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ին, շախմատի աշխարհի 2024 թվականի առաջնության10-րդ խաղում հնդիկ գրոսմայստեր Դոմմարաջու Գուկեշն ու չինացի գրոսմայստեր Դին Լիրենը 36 քայլից հետո կրկին ոչ-ոքի խաղացին։ Սա առաջնության ամենաարագ ոչ-ոքին էր մինչ այժմ։

Դոմմարաջու Գուկեշի և Դին Լիրենի համար սա յոթերորդ անընդմեջ ոչ-ոքին էր։ Երկուսն էլ ունեն 5-ական միավոր։ Աշխարհի չեմպիոնի կոչումը որոշելու համար գրոսմայստերներն ունեն 4 պարտիա։ Հավասար միավորների դեպքում կլինի թայ-բրեյք։

Գուկեշը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ 2783 վարկանիշով, իսկ Դինը 23-րդն է՝ 2728 վարկանիշով:

2023 թվականի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Դին Լիրենը՝ թայ-բրեյքի չորրորդ տուրում հաղթանակի հասնելով։ Նա միակ չինացի շախմատիստն է, ով հասել է այս արդյունքին։