
Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open 2024»-ում 5 խաղափուլից հետո կիսում է առաջին հորիզոնականը
Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթանում է «Qatar Masters Open 2024» շախմատի միջազգային մրցաշարը։ Հայաստանից մրցաշարին մասնակցում են գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը և Տիգրան Հարությունյանը:
5 խաղափուլից հետո հայ շախմատիստների մեջ ամենաշատ միավորը վաստակել է Շանթ Սարգսյանը՝ 4․5 միավոր։ Նա հնդիկ գրոսմայստեր Քարթիքեյան Մուրալիի հետ հավասար միավորներով կիսում է առաջին հորիզոնականը։ Վեցերորդ խաղափուլում առաջատարները կմրցեն իրար դեմ։ Պարտիան կկայանա դեկտեմբերի 9-ին։
Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Հարությունյանը վաստակել են 3․5 միավոր, Մանուել Պետրոսյանը՝ 2 միավոր։
Մրցաշարը մեկնարկել է դեկտեմբերի 3-ին, կավարտվի դեկտեմբերի 12-ին։ Մրցանակային ֆոնդը 94․250 դոլար է։ Հաղթողը կստանա 25․000 դոլար, երկրորդ տեղի մրցանակակիրը՝ 15․000, երրորդ տեղի մրցանակակիրը՝ 10․000 դոլար։