7 անընդմեջ ոչ-ոքիից հետո Գուկեշը հաղթեց Լիրենին աշխարհի չեմպիոնի կոչման պայքարում
Հավակնորդների մրցաշարի հաղթող, Հնդկաստանի ներկայացուցիչ Գուկեշ Դոմարաջուն 2024 թվականի շախմատի աշխարհի առաջնության 11-րդ խաղափուլում հաղթանակի հասավ աշխարհի գործող չեմպիոն, չինացի Դին Լիրենի նկատմամբ։
Հաշիվը 11 մրցափուլից հետո 6:5 է՝ հօգուտ հնդիկ գրոսմայստերի։ Գուկեշը սպիտակ խաղաքարերով 29-րդ քայլին հաղթեց։ Շախմատիստները մինչ այս պարտիան յոթ անընդմեջ ոչ-ոքին էին գրանցել։
Այն շախմատիստը, որը կվաստակի 7.5 կամ ավելի միավոր, կհռչակվի աշխարհի չեմպիոն: Եթե 14 խաղից հետո հաշիվը լինի հավասար, չեմպիոնը կորոշվի արագ շախմատի փլեյ-օֆֆում:
12-րդ խաղը կմեկնարկի դեկտեմբերի 9-ին։ Սպիտակ խաղաքարերով կխաղա Դին Լիրենը:
