
Հովհաննես Բաչկովը երկար դադարից հետո հաղթանակով վերադարձավ ռինգ
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում։
32-ամյա մարզիկը Դուբայում մենամարտել է Տանզանիայի ներկայացուցիչ Սվահիբու Ռամազանի հետ և հաղթել է տեխնիկական նոկաուտով:
Գյումրեցի բռնցքամարտիկը շուրջ 1,5 տարի է՝ մենամարտ չէր անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում։
Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում նորամուտը նշել է 2020 թվականի հոկտեմբերին։
Դրանից հետո 32-ամյա մարզիկը տարել է 6 հաղթանակ։