ՀայաստանՍպորտ

Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը

Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց «Qatar Masters Open 2024» շախմատի միջազգային մրցաշարը։ Հայաստանից մրցաշարին մասնակցում էին գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանը և Տիգրան Հարությունյանը:

Հայ գրոսմայստերներից լավագույն արդյունքը գրանցեց Շանթ Սարգսյանը: 9 հնարավորից հավաքելով 6,5 միավոր` Սարգսյանը կիսեց 4-6-րդ տեղերը։ Նա զբաղեցրեց 6-րդ տեղը։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը 94․250 դոլար էր։ Շանթ Սարգսյանը հաղթեց 5․000 դոլար։

Հայկ Մարտիրոսյանը գրավեց 28-րդ, Տիգրան Հարությունյանը` 55-րդ, Մանուել Պետրոսյանը` 58-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ Անդրեյ Էսիպենկոն՝ վաստակելով 7,5 միավոր։