ՀայաստանՍպորտ

Ծանրամարտի ԱԱ․ Գարիկ Կարապետյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց, սակայն վնասվածքի պատճառով չշարունակեց պայքարը

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել Բահրեյում ընթացող աշխարհի առաջնության պոկում վարժությունում:

Նա առաջին մոտեցմամբ կարողացավ բարձրացնել 183 կգ ծանրաձողը։ Երկրորդ մոտեցմամբ Կարապետյանը չկարողացավ բարձրացնել 188 կգ կշռող ծանրաձողը։ Երրորդ մոտեցման ժամանակ ցավեցրեց ուսն ու ընկավ մրցահարթակին: Բժիշկների օգնությունը ստանալուց հետո Կարապետյանը ինքնուրույն լքեց հարթակը:

Գարիկ Կարապետայնը, սակայն, հրաժարվել է շարունակել պայքարը հրում վարժությունում:

Տղամարդականց 109 կգ քաշայինների B խմբում Հայաստանի ներկայացուցիչ Պետրոս Պետրոսյանն այսօր երկամարտի 360 կգ արդյունքով 11-րդ արդյունքն է ցույց տվել: Պոկում վարժությունում Պետրոսյանը 155 կգ արդյունք է գրանցել, իսկ հրումում՝ 205 կգ: