
Հենրիխ Մխիթարյանը 12-րդ անգամ ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքներով Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։
Մրցանակին հավակնում էին նաև Տիգրան Բարսեղյանը («Սլովան», Սլովակիա), Էդուարդ Սպերցյանը («Կրասնոդար», Ռուսաստան), Լուկաս Սելարայանը («Ալ Ֆաթեհ», Սաուդյան Արաբիա), Վարազդատ Հարոյանը («Ցինդաո Վեսթ Քոսթ», Չինաստան), Հենրի Ավագյան («Փյունիկը»), Օգնյեն Չանչարևիչ («Նոա»), Արթուր Միրանյան («Ունիվերսիտատեա Կլուժ», Ռումինիա), Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ», Ռումինիա), Վահան Բիչախչյանը («Պոգոն», Լեհաստան), Նաիր Թիկնիզյանը («Լոկոմոտիվ Մոսկվա», Ռուսաստան), Ուգոչուկվու Իվուն («Ռուբին», Ռուսաստան)։
Հենրիխ Մխիթարյանը հավաքել էր 87 միավոր։ Նա 12-րդ անգամ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Երկրորդ հորիզոնականը 62 միավորով զբաղեցրել է կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։ 24 միավորով երրորդ հորիզոնականում է Էդուարդ Սպերցյանը։
Քվեարկության արդյունքները՝ ամբողջությամբ։