ՀայաստանՍպորտ

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ընտրվել է ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը։ Նա շուրջ 4 տարի է, ինչ ղեկավարում է վարչապետի աշխատակազմը։

Հարությունյանը կնախագահի 4 տարի ժամկետով: Նա ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի միակ թեկնածուն է եղել։ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան 2016 թվականից ղեկավարում էր Հրաչյա Ռոստոմյանը։ Նա օրեր առաջ հայտարարեց պաշտոնը թողնելու մասին:

46-ամյա Արայիկ Հարությունյանը 2018-2019 թվականներին եղել է կրթության և գիտության նախարարը, 2019-2020 թվականներին` կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, իսկ 2020 թվականի նոյեմբերի 24-ին նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական: 2021 թվականի հուլիսի 1-ին նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար: