ՀայաստանՍպորտ

Փետրվարի 1-ին Ջերմուկում կկայանան Համահայկական 2-րդ ձմեռային խաղերը

2025 թվականի փետրվարի 1-7-ը Ջերմուկում կկայանան Համահայկական 2-րդ ձմեռային խաղերը։ Երևանի թիմը կմասնակցի 6 մարզաձևերում՝ հոկեյ, դահուկավազք, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, շախմատ և սպորտային պարեր:

Ավելի վաղ Նորավանքում վառվել է Համահայկական ձմեռային խաղերի կրակը, որը մարզիկները կտանեն Ջերմուկ: Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը նախատեսված է փետրվարի 1-ին, ժամը 18:30-ին, Ջերմուկում։

1999 թվականի օգոստոսին Համահայկական առաջին խաղերի կրակը Գառնիի հեթանոսական տաճարից փոխանցավազքերով հասցվեց Երևանի Հրազդան մարզադաշտ։ Այդտեղ արդեն օլիմպիական խաղերի չեմպիոն Ալբերտ Ազարյանը բոցավառեց խաղերի ջահը: Առաջին երեք խաղերը անցկացվել են երկու տարին մեկ, չորրորդ խաղերից հետո դրանք անցկացվում են չորս տարին մեկ: 2014 թվականին փետրվարի 24-ից մարտի 2-ը առաջին անգամ տեղի ունեցեցել Համահայկական ձմեռային խաղերը։ Այս տարի այն կիրականացվի երկրորդ անգամ։