
Հայ թենիսիստ Էլինա Ավանեսյանը 8 հորիզոնականով նահանջել է WTA վարկանիշային աղյուսակում
Հայաստանը ներկայացնող պրոֆեսիոնալ թենիսիստ Էլինա Ավանեսյանը նահանջել է WTA վարկանիշային աղյուսակում:
WTA-ի դասակարգման նոր աղյուսակում Ավանեսյանը 49-րդն է։ Նախորդ ամսվա դասակարգման աղյուսակի համեմատ՝ հայ թենիսիստը նահանջել է 8 հորիզոնական։ Նա օրերս Հայաստանի դրոշի ներքո առաջին անգամ մասնակցեց Ավստրալիայի բաց առաջնությանն ու առաջին մրցափուլից լքեց պայքարը։
Էլինա Ավանեսյանը 2024 թվականի օգոստոսից հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո։ Իր կարիերայի ընթացքում Ավանեսյանի լավագույն արդյունքը դասակարգման աղյուսակում եղել է 41-րդ հորիզոնականը:
Աշխարհի 49-րդ ռակետն այս պահին մրցում է LINZ Open-ի կանանց մենապայքարում ու 1/16-րդ եզրափակչում է։ Նա այդ մրցափուլում կմրցի չեխ Կատերինա Սինիակովայի դեմ։
22-ամյա Ավանեսյանը կարիերայում հասցրել է հաղթել 1,934,269 դոլար գումար։