
Հայ շախմատիստները միջազգային մրցաշարում մրցանակակիր են դարձել
Տաշքենդում շախմատի «2nd International Chess Tournament AL-Beruniy» միջազգային մրցաշարին հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը մրցանակային տեղեր են գրավել:
Հայ շախմատիստները կայացած 9 տուրում չեն կրել պարտություն։ Նրանք 6-ական միավորով զբաղեցրել են մրցաշարային աղյուսակի 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Հաղթող ճանաչվել է տանտերերից գրոսմայստեր Մուխիդին Մադամինովը:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում էր 68 հազար դոլար։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը հաղթել է 8000, երրորդ հորզիոնականը զբաղեցրածը՝ 6000-ական դոլար։
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում շանթ Սարգսյանը 64-րդն է, Հայկ Մարտիրոսյանը՝ 85-րդը։