ՀայաստանՍպորտ

Հայ հրաձիգների թիմը արծաթե մեդալ է հաղթել Եվրոպայի առաջնությունում

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ընտրանին արծաթե մեդալ է հաղթել։ Գոռ Մանուչարյանը, Գրիգոր Պողոսյանը, Արմեն Գևորգյանը դարձել են Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Մրցումային վերջին օրը Մ18 տարեկանների պայքարում 10 մ օդամղիչ ատրճանակ տրիո մրցաձևում մեր տղաները նվաճեցին արծաթե մեդալ։ Գոռ Մանուչարյան-Գրիգոր Պողոսյան-Արմեն Գևորգյան եռյակը որակավորման փուլում խոցեց 880 միավոր և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 

Հայաստանի ընտրանին կիսաեզրափակչում 12:10 հաշվով առավելության հասավ Լեհաստանի տարիքակիցների նկատմամբ։ Եզրափակչում 8:12 հաշվով մեր ընտրանին զիջեց բուլղարացիներին և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Երեկ Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմի նույն եռյակը դարձել էր 10մ օդամղիչ ատրճանակ տղաների թիմային մրցաձևի ոսկե մեդալակիր։ Հայ մարզիկները 1120 միավորով սահմանել էին նաև Եվրոպայի ռեկորդ։