
Գամփռը 2025 թվականին Հայաստանում կայանալիք հոկեյի աշխարհի առաջնության գլխավոր խորհդրանիշը կլինի
Հրապարկվել է տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության պաշտոնական խորհրդանիշը: Գամփռը Հայաստանում 2025 թվականին կայանալիք աշխարհի առաջնության գլխավոր խորհրդանիշը կլինի։ Սրա մասին հայտնում է Հոկեյի ֆեդերացիան։
Փորձագիտական ժյուրին լավագույնն է ճանաչել հեղինակ Էլլա Ամատունու աշխատանքը։ Հաղորդագրության մեջ նշված է, որ Գամփռը Հայկական լեռնաշխարհի բնիկ պահակ շների ցեղատեսակ է։ Այն հայտնի է իր ուժով, ճարպկությամբ և դիմացկունությամբ։ Գամփռն ունի ամուր, հսկա մարմին և հաստ մորթի, որը պաշտպանում է բոլոր եղանակային պայմաններում:
Լինելով այդքան հազվագյուտ ցեղատեսակ՝ այն դարձել է հայ ազգի յուրահատուկ խորհրդանիշն: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ գամփռը կատարյալ թալիսման է՝ Հայաստանը ներկայացնելու տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում, — նշել է հեղինակը։
Տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը կկայանա ապրիլի 13-ից 19-ը Երևանում: