
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը գերխոշոր հաշվով հաղթեց Լիխտենշտեյնի ընտրանուն
ՈւԵՖԱ-ի Կանանց Ազգերի լիգայի C լիգայի մեկնարկային տուրում Կանանց Հայաստանի ազգային հավաքականը Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում ջախջախեց Լիխտենշտեյնի ընտրանուն (6:1):
Մեր ընտրանու կազմում հեթ-տրիկ ձևակերպեց ֆրանսիական «Լանսի» կիսապաշտպան Լարա Կազանչյանը։ Մեկական անգամ էլ աչքի ընկան Մարալ Արթինը, Օքսանա Պիզլովան և Աննա Դալլաքյանը։ Հյուրերի կազմում միակ գոլը հեղինակեց Կատերինա Ռիշը։
Կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը իր պատմության ամենախոշոր հաղթանակը տարավ։ Կանանց հավաքականը շուրջ մեկ տարի է՝ չէր կարողանում հաղթանակի հասնել։
Նշենք, որ Կանանց Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի 4 օրից՝ փետրվարի 25-ին Ղազախստանի ընտրանու հետ։