
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը դարձավ աշխարհի գավաթի ոսկե մեդալակիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի ոսկին:
36-ամյա Դավթյանը եզրափակիչում հաղթեց օղակներ վարժությունում: Նա հավաքեց 14.133 միավոր՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի մրցակիցներից։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 13.966 միավորով զբաղեցրեց չորրորդ տեղը: Նժույգթափեր մրցաձևի եզրափակիչում հանդես եկան Մամիկոն Խաչատրյանը և Համլետ Մանուկյանը: Խաչատրյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, Մանուկյանը` 8-րդ։
Նշենք, որ փետրվարի 23-ին հանդես կգա օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան ավելի վաղ հայտնել էր, որ հայ մարմնամարզիկները չեն մասնակցի աշխարհի գավաթի 2-րդ փուլին։ Այն անցկացվելու է Ադրբեջանում։