ՀայաստանՍպորտ

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս հաղթեց Ալբանիային

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնության նախընտրական փուլի վերջին տուրում հյուրընկալվելիս հաղթանակի հասավ Ալբանիայի նկատմամբ։

Առաջին քառորդում Հայաստանի հավաքականը կարողացել է առավելություն ստանալ։ Հայաստանի ընտրանին հաղթեց 22:17 հաշվով։ Հավաքականները մեծ ընդմիջման գնացին 33:47 հաշվով՝ հօգուտ Հայաստանի։ Երրորդ և չորրորդ քառորդներում Հայաստանը պահպանել է առավելությունը։ Սերբ մասնագետ Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքական իր առաջին խաղում 91։70 հաշվով առավելության հասավ։

Աշխարհի առաջնության նախընտրական փուլի C դիվիզիոնում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Առաջատարն Ավստրիան է, իսկ Ալբանիան եզրափակել է մրցաշարային աղյուսակը։