ՀայաստանՍպորտ

Հայաստանի կանանց հավաքականը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի աշխարհի առաջնությունում

Հայաստանի կանանց հավաքականը կմասնակցի մարտի 8-16-ը Սերբիայում կայանալիք բռնցքամարտի աշխարհի առաջնությանը։ Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի առաջնությանը մասնակցում են Էլիդա Քոչարյանը, Անուշ Գրիգորյանը, Սոնա Հարությունյանը:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը ռինգ է դուրս եկել Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող, 60 կգ քաշային Էլիդա Քոչարյանը: 1/16 եզրափակչում հայ մարզուհին ուժերն է չափել ռումինացի Կլաուդիա Նեչիտայի հետ։ Մրցավարների որոշմամբ՝ Էլիդան 5:0 հաշվով հաղթանակ է տարել: 2-րդ ռաունդում Էլիդան նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին։

Նշենք նաև, որ հավաքականի բռնցքամարտիկները նախ ուսումնամարզական հավաք են անցկացրել Երևանում, ապա՝ Բուլղարիայում:

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի մարզիչը Վազգեն Բադալյանն է։ Հենց նրա գլխավորությամբ էլ թիմը մասնակցում է աշխարհի առաջնությանը։

Ընդհանուր առմամբ՝ սա բռնցքամարտի կանանց 14-րդ առաջնությունն է։