
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի 6-րդ ենթախմբի վերջին տուրում սեփական հարկի տակ հաղթանակի հասավ Ղազախստանի հավաքականի նկատմամբ ու նվաճեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած հավաքականը 4։2 հաշվով առավելության հասավ ու պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության և, ընդհանրապես, խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր։ Մեր ընտևանու կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Նիկիտա Խրոմիխը։ Չորրորդ գոլը հեղինակեց դարպասապահ Ալբերտ Աղաջանովը։
Հայաստանի ազգային հավաքականը իր ենթախմբում 16 միավորով առաջին հորիզոնականը զբաղեցրեց։ Ղազախստանը 10 միավորով երկրորդն է։ Ալբանիան ու Դանիան 3-ական միավորով եզրափակում են խումբը։
Եվրոպայի 2026 թվականի առաջնության եզրափակիչը կանցկացվի հունվարի 20-ից փետրվարի 7-ը Լատվիայում և Լիտվայում։