
Հայ շախտմատիստները կես միավորով են զիջում առաջատարին Եվրոպայի անհատական առաջնությունում
Ռումինիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ տուրում Հայաստանը ներկայացնող շախմատիստները կես միավորով են զիջում առաջատարին։
Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը և Արթուր Դավթյանը հաղթանակ են տոնել, իսկ Սարգիս Սարգսյանը, Հայկ Երիցյանը, Արամ Հակոբյանը և Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի են խաղացել: Պարտություն են կրել Արսեն Դավթյանը և Վահան Նալբանդյանը:
Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը 3,5-ական միավոր են վաստակել և առաջատար Դանիլ Յուֆանին զիջում են կես միավորով:
Ավելի քան 400 շախմատիստ պայքարում է մրցաշարի հաղթողի կոչման համար։ Այն մեկնարկել է մարտի 15-ին։ Վերջին տուրը մարտի 26-ին է։ Մրցանակային ֆոնդը 100 հազար դոլար է։