ՀայաստանՍպորտ

Հայաստանի հավաքականը Երևանում 0:3 հաշվով պարտվեց Վրաստանին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում պարտություն կրեց։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Ջոն վանտ Ս՛խիպի գլխավորած թիմը 0:3 հաշվով պարտություն կրեց։

Խաղի հաշիվը 33-րդ րոպեին բացեց Գիորգի Կոչորաշվիլին։ 4 րոպե անց Ժորժ Միկաուտաձեն հաշիվը կրկնապատկեց։

Երկրորդ խաղակեսում Միկաուտաձեն դուբլ ձևակերպեց։

Հավաքականների միջև պատասխան հանդիպումը կկայանա Վրաստանում մարտի 23-ին։

Սամվել Մխիթարյան