ՀայաստանՍպորտ

Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է տղամարդկանց ու կանանց հավաքականների կազմերը Եվրոպայի առաջնության համար

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականները պատրաստվում են 2025 թվականի Եվրոպայի առաջնությանը։ Այն կանցկացվի ապրիլի 13-21-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում:

Այս տարվա մրցաշարին մասնակցելու համար մեր թիմը ներկայացնում են փորձառու ծանրամարտիկներ, որոնք տարբեր քաշային կարգերում պայքարելու են մեդալների համար: Տղամարդկանց ընտրանու կազմում են 61 կգ Գառնիկ Չոլակյանը, 73 կգ Գոռ Սահակյանը, 81 կգ Ռաֆիկ Հարությունյանը, 89 կգ Մնացական Աբրահամյանը, 96 կգ Դավիթ Հովհաննիսյանը, 102 կգ Արա Աղանյանը, 102 կգ Պետրոս Պետրոսյանը, 109 կգ Սիմոն Մարտիրոսյանը, 109 կգ Գարիկ Կարապետյանը, +109 կգ Վարազդատ Լալայանը:

Կանանց թիմն ունի հետևյալ կազմը` 55 կգ Ալեքսանդրա Գրիգորյան, 55 կգ Իզաբելլա Յայլյան, 76 կգ Աննա Ամրոյան, 76 կգ Միլենա Խաչատրյան, 81 կգ Էմմա Պողոսյան, 81 կգ Մարգարիտա Առաքելյան, 87 կգ Տաթև Հակոբյան, 87 կգ Լիանա Գյուրջյան, +87 կգ Ջուլիետա Ավանեսյան, +87 կգ Մերի Թումասյան։

Տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ կանանց թիմը մարզում է Արտաշես Ներսիսյանը: Ներկայումս հավաքականները անցկացնում են ուսումնամարզական հավաքներ՝ տղամարդկանց թիմը մարզվում է Երևանում, իսկ կանանցը՝ Գյումրիում: