
Հայ շախմատիստները վերջին խաղափուլից առաջ կես միավոր են զիջում առաջատարին
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են պայքարե Եվրոպայի անհատական առաջնությունում։
Վերջին տուրից առաջ Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը Եվրոպայի անհատական առաջնությունում գտնվում են համապատասխանաբար 4-րդ և 5-րդ հորիզոնականներում: Շանթ Սարգսյանը և Գաբրիել Սարգսյանը 10 հնարավորից ունեն 7.5 միավոր։ Նրանք կես միավոր են զիջում առաջատարներ Մաթիաս Բլյուբաումին և Դանիել Յուֆֆանին։
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն անցկացվում է Ռումինիայում: Այն մեկնարկել է մարտի 15-ին և կեզրափակվի մարտի 26-ին: Մրցաշարին մասնակցում է 390 շախմատիստ: Հայաստանից առաջնությանը մասնակցում է 10 շախմատիստ: Մրցանակային ֆոնդը 100 հազար դոլար է։