ՀայաստանՍպորտ

Արման Անդրեասյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արման Անդրեասյանը 70 կգ քաշային կարգի եզրափակչում պարտվեց միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Դավիդ Բաևին ու նվաճեց արծաթե մեդալ։

25-ամյա հայ ըմբիշը եզրափակիչ գոտեմարտում 4։1 հաշվով զիջեց Բաևին։ Հայ ըմբիշը 2024 թվականի Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնության հաղթողն էր։ Սա Անդրեասյանի համար երկրորդ արծաթն էր այս մրցաշարում։ Անդրեասյանը Եվրոպայի առաջնությունում նվաճել է նաև 1 ոսկե և 1 բրոնզե մեդալ։

Նշենք նաև, որ ազատ ոճայինների պայքարում այսօր՝ ապրիլի 9-ին, 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը բրոնզե մեդալակիր դարձավ։ Նրա մրցակիցը՝ վրացի Գոգա Օթինաշվիլին, վնասվածքի պատճառով դուրս չեկավ գորգ։ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Արսեն Հարությունյանը, դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Նրա գոտեմարտը կկայանա ապրիլի 9-ին։