ՀայաստանՍպորտ

Երևանում առաջին անգամ կանցկացվի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնություն

Երևանում կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կանցկացվի։ Եվրոպայի 60-րդ առաջնությունը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. մրցաշարն անցկացվում է պետական աջակցությամբ: Մրցաշարին կմասնակցեն 54 երկրների 1000 մարզիկներ և պատվիրակներ:

Վազգեն Հարությունյանի խոսքով՝ առաջնության շրջանակում Երևանում կանցկացվի նաև Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի ընտրական համաժողովը: Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 8-ին: Եզրափակիչ խաղերը կանցկացվեն մայիսի 10-ին և 11-ին:

Նշենք, որ Երևանը մինչ կարատեի Եվրոպայի առաջնությունը կհյուրընկալի տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը։ Հանդիպումները կանցկացվեն Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում: Տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության շրջանակում կանցկացվի 15 հանդիպում, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները: