
Ռաֆիկ Հարությունյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն
Մոլդովայի Քիշնև քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։
Պոկում վարժությունում գյումրեցի ծանրորդը կարողացավ բարձրացնել բոլոր երեք մոտեցումները։ Պոկումում նա ցույց տվեց 158 կգ արդյունք ու նվաճեց փոքր արծաթե մեդալ։
Հրում վարժությունում Հարությունյանը հաջող իրականացրեց միայն առաջին մոտեցումը (185 կգ)՝ կրկին նվաճելով փոքր արծաթե մեդալ։
Երկամարտի 342 կգ արդյունքով Ռաֆիկ Հարությունյանը նվաճեց երկամարտի արծաթե մեդալ։