ՀայաստանՍպորտ

Հոկեյի Հայաստանի հավաքականը վերջին տուրից առաջ հաղթանակի հասավ

Տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականը Գեղասահքի մարզադպրոցում հաղթանակի հասավ Իրանի ընտրանու նկատմամբ։

Հայաստանի ընտրանին 8:0 հաշվով ջախջախեց իրանցի հոկեյիստներին։ Խաղի ամենաարդյունավետ հոկեյիստը Արտեմ Կուզեցովն էր։ Նա կարողացավ մրցակցի դարպասը տափօղակն ուղարկել 1 անգամ։ Եվս 2 անգամ նա օգնեց աչքի ընկնել խաղընկերներին։

Հայաստանի հավաքականը այս հաղթանակից հետո 9 միավորով երկրորդն է։ Ուզբեկստանն առաջինն է (10 միավոր): Վերջին տուրը կկայանա ապրիլի 19-ին։