ՀայաստանՍպորտ

Մնացական Աբրահամյանը ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 0 ստացավ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 89 կգ քաշային Մնացական Աբրահամյանը Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնությունում 0 է ստացել պոկում 7 հրում վարժություններում:

Հայ ծանորրդը ձախողել է բոլոր վեց մոտեցումները։ Նա պոկում վարժությունում չկարողացավ բարձրացնել նախ 152 ,ապա 153 կգ կշռող ծանրաձողերը: Հրում վարժությունում նա ձախողեց 193 և 195 կգ կշռող ծանրաձողերի մոտեցումները։ Աբրահամյանն իր նորամուտն է նշում մեծահասակների առաջնություններում:

Այսօր երեկոյան 76 կգ քաշային կանանց պայքարում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն Աննա Ամրոյանը և Միլենա Խաչատրյանը: Մրցման մեկնարկը` 20:00-ին: