ՀայաստանՍպորտ

Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Մոլդովայի Քիշնև քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 109 կգ քաշային կարգում Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն։

Պոկում վարժությունում Գարիկ Կարապետյանը առաջին մոտեցումը ձախողեց, սակայն կարողացավ 185 կգ բարձրացնել ու դարձավ փոքր ոսկե մեդալակիր։ Սիմոն Մարտիրոսյանն էլ պոկում վարժությունում մոտ էր 0 ստանալուն, սակայն երրորդ մոտեցմամբ նա գլխավերևում պահեց 181 կգ ծանրաձողը ու նվաճեց փոքր արծաթե մեդալ։

Երկամարտի ոսկու համար պայքարում էին երկու հայ ծանրորդներ։ Հրում վարժությունում Գարիկ Կարապետյանը 226 կգ արդյունք ցույց տվեց՝ հաղթելով փոքր ոսկե մեդալ: Սիմոն Մարտիրոսյանը հրում վարժությունում 225 կգ բարձրացրեց ու նվաճեց փոքր արծաթե մեդալ։

Երկամարտի 411 կգ արդյունքով Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանն էլ 406 կգ արյդունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով