ՀայաստանՍպորտ

2028 թվականի Օլիմպիական խաղերին կգործարկվեն «թռչող տաքսիներ»

2028 թվականին Լոս Անջելեսում կայանալիք Օլիմպիական խաղերի ընթացքում հանդիսատեսները կարող են շրջանցել քաղաքի խցանումները՝ օգտագործելով թռչող տաքսիներ։ Օդային տաքսիները կգործեն, եթե կազմակերպիչները ստանան անհրաժեշտ թույլտվությունները օդային երթևեկության կարգավորող մարմիններից։

LA28 կազմակերպչական կոմիտեն համագործակցում է Archer Aviation ընկերության հետ՝ խաղերի ժամանակ օդային տրանսպորտ ապահովելու համար։ Ընկերությունը նախատեսում է օգտագործել էլեկտրական օդային տաքսիներ։ Այն կմատուցի արագ ուղևորափոխադրումներ մարզադաշտեր և այլ միջոցառումների վայրեր։

Թռչող տաքսիների գործարկումը կախված է ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության հավաստագրման գործընթացից։ Archer Aviation-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Ադամ Գոլդստեյնի խոսքով՝ իրենք ակնկալում են 2025 թվականին ստանալ համապատասխան փաստաթղթերը, որոնք կվկայեն անվտանգության չափանիշների համապատասխանության մասին։

Եթե ընկերությանը հաջողվի ստանալ անհրաժեշտ թույլտվությունները, ապա 2028-ի խաղերի ժամանակ օդային տաքսիները կկատարեն 10-20 րոպեանոց թռիչքներ՝ տեղափոխելով մինչև չորս ուղևոր։ Թռիչքները կիրականացվեն հատուկ ընտրված ուղղություններով, այդ թվում՝ Օլիմպիական խաղերի հիմնական վայրեր։

Ծառայությունից օգտվելու հնարավոր կլինի բջջային հավելվածի միջոցով։ Գների մասին հստակություն դեռ չկա, սակայն ընկերությունը ցանկանում է, որ սակագները մոտ լինեն պրեմիում դասի Uber-ի արժեքներին։

Թռչող տաքսիները նախկինում նախատեսված էին գործարկել արդեն 2024-ի Փարիզի Օլիմպիական խաղերին, սակայն չհավաստագրվեցին ժամանակին։ Ներկայում Լոս Անջելեսի խաղերն են դառնում այս նորարարական նախաձեռնության հնարավոր մեկնարկային հարթակը։